Քննարկվել է «STARMUS» 6-րդ փառատոնի կազմակերպման ընթացքը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Քննարկմանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների նախնական ծրագիրը և ժամանակացույցը: Անդրադարձ է եղել միջոցառումների ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական ասպեկտներին, այդ ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքներին: Քննարկվել են ենթակառուցվածքային և լոգիստիկ խնդիրների լուծմանը, միջազգային և տեղական հանրային իրազեկման գործընթացի, մարքեթինգային արշավի կազմակերպմանը, փառատոնի հասանելիության ապահովմանը վերաբերող և այլ հարցեր:
Փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը նշել է, որ նման մասշտաբի գիտության փառատոն տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ, ինչը և մեծացնում է դրա գրավչությունը: Նախատեսվում է հանրահայտ գիտնականների, արվեստագետների, երաժիշտների մասնակցություն, որոնց թվում են նաև 8 Նոբելյան մրցանակակիրներ:
Ընդգծելով «STARMUS» 6-րդ փառատոնի լավագույնս անցկացման կարևորությունը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետությունը հնարավորինս կաջակցի այդ գործընթացին և կապահովի միջգերատեսչական արդյունավետ գործակցություն:
«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով փառատոնը Հայաստանում կանցկացվի 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը: Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել 3-5 հազար այցելու աշխարհի տարբեր երկրներից:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.