Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել պարենային անվտանգությունը
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ապահովել պարենային անվտանգությունը. Այս մասին հայտարարել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության (TPOI) ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքը, հայտնում է Mehr-ը։
«Մենք կանխատեսում ենք, որ ուկրաինական հակամարտությունը կշարունակվի, եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն։ Ուստի պարենային անվտանգության, նավթի, ցորենի եւ գարու մատակարարման հարցը առաջնահերթ էր, եւ այս առումով օրակարգում դրվեց այդ ապրանքների մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը, եւ այդ առումով Ռուսաստանի հետ համաձայնության անհրաժեշտ միջոցառումների ծրագրումը»,- լրագրողներին ասել է Ալիռեզա Փեյման-Փաքը։
TOPI-ի ղեկավարը նաեւ մատնանշել է վերջերս Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Մոսկվայում կայացած առեւտրային համաժողովը։ «Իրանական պատվիրակության այցը Ռուսաստան հաջողված է համարվում։ Այս միջոցառման ընթացքում կայացել է շուրջ 40 հանդիպում եւ ազատ առեւտրի համաձայնագրեր են ստորագրվել ԵԱՏՄ 6 անդամների հետ»։
«Ռուսական կողմի հետ պայմանավորվածությունից հետո վերաբացվել է Մախաչկալայի ռազմավարական նավահանգստի մաքսակետը, ինչը զգալի առավելություններ կտա դեպի Ռուսաստան արտահանման համար։
«Մենք փորձում ենք վերահսկել արտահանման ոլորտում տատանումները, որպեսզի թիրախային շուկաներում ներկայությունը երկարաժամկետ լինի»։
Փեյման Փաքը հավելել է, որ մոտ ապագայում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ համաձայնագիր կստորագրվի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.