ԿԺԴՀ-ն կշարունակի միջուկային զինանոցի զարգացումն արագացնելու միջոցներ ձեռնարկել. Կիմ Չեն Ուն
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ապրիլի 25-ին Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 90-ամյակին նվիրված զորահանդեսում հայտարարել Է, որ հանրապետությունը կձեռնարկի իր միջուկային զինանոցի հետագա ընդլայնման եւ զարգացման միջոցներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
«Մենք կաշարունակենք միջոցներ ձեռնարկել միջուկային ուժերի հետագա ամրապնդման եւ զարգացման համար, որոնք ունի մեր երկիրը, առավելագույն եւ արագ տեմպերով»,- մեջբերում Է գործակալությունը Կիմ Չեն Ունի խոսքը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալների համաձայն՝ Փենյանը ԿԺԴՀ-ի առաջնորդի ցուցումով նաեւ կկատարի ցանկացած ժամանակ միջուկային դիմադարձման ծրագրի կիրառման հանգամանալից նախապատրաստում:
«Հանրապետության միջուկային ուժերը պետք Է հանգամանորեն պատրաստված լինեն այն բանին, որպեսզի ամեն պահի գործի դնեն դիմադարձման իրենց եզակի ներուժը»,- նշել Է Կիմ Չեն Ունը: Նա նաեւ նախազգուշացրել Է ԿԺԴՀ-ի հետ ռազմական առճակատման պատրաստ երկրներին իր շահերի նկատմամբ ուղղակի ոտնձգությունից:
«Եթե որեւիցե տերություն փորձի ոտնձգություն կատարել մեր երկրի հիմնարար շահերի վրա, մեր միջուկային ուժերն այլ տարբերակ չեն ունենա, բացի դրան անսպասելի պատասխան տալը»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.