The Azeri Times․ Բաքուն փակել է օդային տարածքը ՌԴ ռազմական ինքնաթիռների համար
Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են ռուսական ռազմական ինքնաթիռների համար իրենց օդային տարածքը փակելու մասին։
Ադրբեջանական The Azeri Times պարբերականը տեղեկացրել է, որ Թուրքիայից հետո իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար փակել է նաև հարևան Ադրբեջանը։ Պարբերականի տվյալներով՝ դա կապված է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական բեռների փոխադրումը խախտելու մտադրության հետ։
«Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար։ Արդյունքում՝ ռուսական ինքնաթիռները, որոնք Հայաստանից Ռուսաստան ռազմական բեռներ էին փոխադրում, ստիպված էին թռչել Իրանի և Դոնի Ռոստովի՝ Կասպից ծովի վրայով»,- տեղեկացրել է The Azeri Times պարբերականը։
Չնայած այս տվյալներին՝ պաշտոնական որևէ հայտարարություն ադրբեջանական և ռուսական կողմերի ներկայացուցիչներից առայժմ չի ստացվել։ Դա չի բացառում այն հավանականությունը, որ տեղեկությունը կրում է սադրիչ բնույթ։
«Անգամ եթե Ադրբեջանն իսկապես փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար, դա կրիտիկական չէ, չնայած հաստատ կարող է ազդել լոգիստիկայի վրա։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Բաքուն պետք է մտածի հետևանքների մասին»,- նշել է Авиа.про-ի մասնագետը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.