Последние новости

Ալիևը պնդում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Նրա խոսքով, Զանգեզուրի միջանցքով երկաթուղու ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ «Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա այս ուղղությամբ մեր կայարանը, որը ներկայումս վերջին երկաթուղային ենթակառուցվածքն է, Հորադիզն է։ Հորադիզից մինչև Աղբենդ (Հայաստանի հետ սահման) երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, և համոզված եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ կշահագործվի»։

Ալիևն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքի շրջանակներում Զանգելանի շրջանով (Կովսական) անցնող երկաթուղին և ճանապարհը ապագայում ոչ միայն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև կդառնա միջազգային բեռնափոխադրումների նոր ճանապարհ։

Նա նաև հայտարարել է, որ «Զանգելանի միջազգային օդանավակայանը» այս տարի շահագործման կհանձնվի, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ