Հայտնիները՝ «Դիմադրություն» շարժման շարքերում են
«Դիմադրություն» շարժման զանգվածային երթերին ու անհնազանդության ակցիաներին այս օրերին իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնում նաև բազմաթիվ հայտնիներ՝ ոմանք երաժշտական հոլովակներ ստեղծելով, ոմանք հանրահավաքներին, երթերին, ընդդիմության գործողություններին ամենօրյա մասնակցությամբ, ոմանք էլ հասարակությանը ուղղված՝ ակտիվություն դրսևորելու կոչերով։
Հանրահավաքներին կարելի է տեսնել Հրանտ Թոխատյանին, Արսեն Ջուլֆալակյանին, Ժիրայր Դադասյանին, Սյուզան Մարգարյանին և Հրաչյա Հարությունյանին։ Հանրահավաքների պարտադիր մասնակիցներ են նաև Ագնեսա Շահնազարյանը և Ժաննա Բուտուլյանը։ Այս օրերին նաև Ֆրանսիայի հրապարակի բեմահարթակում էին Շուշան Պետրոսյանը, Ալլա Լևոնյանը, Նունե Եսայանը։ Օրերս Սիրուշոն Ֆրանսիայի հրապարակում իր երկրպագուների հետ միասին հայրենասիրական երգեր կատարեց։
Ակտիվ են նաև արտասահմանում գտնվող հայ արտիստները։ ԱՄՆ-ում բնակվող Անդրեն ստուդիայում «Զարթնիր, լաո»-ի կատարման իր հատվածն էր հրապարակել, որը միանգամից դարձել էր ֆեյսբուքի և ինստագրամի հիթ։ Այս օրերին է ստեղծվել նաև Սոֆի Մխեյանի վերջին տեսահոլովակը, որն ամբողջությամբ հիմնված է հանրահավաքի կադրերի վրա։
Իրենց ակտվությունը արվեստի ու մշակույթի գործիչները հիմնավորում են նրանով, որ հայրենիքի համար ճգնաժամային, օրհասական պահին այլ տեղ չէին կարող լինել, և կանգնում են ժողովրդի կողքին՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.