Մակրոնը պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը
Երկրորդ ժամկետով վերընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր պաշտոնապես 5 տարով կրկին ստանձնեց երկրի ղեկավարումը: Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Ելիսեյան պալատում։
Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը հանդիսության ժամանակ մեկ անգամ ևս հրապարակեց նախագահի ընտրությունների` ավելի վաղ հայտարարված պաշտոնական արդյունքները:
«Հայտարարում եմ Ձեզ Հանրապետության ընտրված նախագահ»,-ասաց Ֆաբիուսը՝ դիմելով Մակրոնին:
Դրանից հետո Մակրոնը հռչակվեց Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ մագիստրոս։ Դա նշանավորեց նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկիզբը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը ստացել է ձայների 58,55 տոկոսը, Լը Պենը՝ 41,45 տոկոսը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.