The Guardian-ը՝ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ․ ԻՆՔՆԱՏԻՊ ՍԱՐԿԱԶՄ Է ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեռավոր սարերի լանջերին, 60-ականների «քաղաքակրթությունից» հեռու, հովիվներն իշխանության ու պետության մասին պատմող այդ գեղարվեստական գործում իրավապահներին կատաղության են հասցնում։
Այս տողերով է գրող, սցենարիստ և առաջատար կինեմատոգրաֆիական մեկնաբան Փիթեր Բրեդշոուն The Guardian թերթի հերթական համարում սկսում իր գրախոսությունը հայկական հայտնի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մասին։ Ֆիլմը նկարահանել է Հենրիկ Մալյանը` Հրանտ Մաթևոսյանի պատմվածքի հիման վրա:
Նշենք, որ «Դասականներ» սթրիմինգային ծառայությունը «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը հեռարձակել է հայկական կինոյին նվիրված օրերի շրջանակում: Իսկ մայիսի 10-ից ֆիլմը սկսել են ցուցադրել Լոնդոնի ֆրանսիական մշակույթի ինստիտուտին կից Cine Lumiere կինոթատրոնում։
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի գրախոսական. հայկական աբսուրդի երգիծանքը հեգնում է Խորհրդային Միությունը» խորագրով հոդվածում Բրեդշոուն հատուկ գեղարվեստական երանգներով է փոխանցում ֆիլմի սյուժեն:
«Այս ֆիլմում կա խորամանկ սրամտություն և փիլիսոփայական հումոր, որը յուրահատուկ սարկազմ է իրավակարգի ուժերի նկատմամբ»,- գրում է կինոքննադատը:
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը «Երևան» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների հայկական լավագույն ֆիլմ է ճանաչվել: Այն նաև հատուկ հիշատակման է արժանացել Սան Ռեմոյում 1976-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:55
Как промокший человек не боится дождя, так и циничные капитулянты нагло рекламируют свою новую капитуляцию. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении, член Республиканской партии Армении Артак Закарян.
-
2024-04-20 14:49
Никол Пашинян обсудил с представителями «Гражданского договора» итоги встречи с главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен и госсекретарем США Энтони Блинкеном в Брюсселе 5 апреля, пишет «Грапарак».
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.