Արա Ֆիդանյան․ Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել
«Շատ հաճախ տարբեր լրատվամիջոցներով տարածվում է մի այնպիսի տեսակետ, որ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, բայց եթե տալիս ենք իրավական գնահատականներ, առավել ընդունելի է «անհամաչափ ուժի կիրառման» եզրույթը։ Երբեմն Ոստիկանության գործողություններում մենք ականատես ենք լինում անհամաչափ ուժի կիրառման, բոլոր դեպքերով իրականացնում ենք ուսումնասիրություն, այս պահի դրությամբ ունենք 47 ծառայողական քննություն, որոնցից 34-ով նախապատրաստվել է նյութեր և հարուցվել քրեական գործեր»։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրոյցում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմանը։
«Բնավ չփորձելով արդարացնել ոստիկանի անհամաչափ գործողությունները՝ շատ են դեպքերը, երբ այդ առերևույթ ուժը արդյունք է հենց քաղաքացիների կողմից սադրիչ գործողությունների։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ վիրավորական արտահայտություններ են հղում Ոստիկանության հասցեին։ Ունենք դեպքեր, երբ ասեղով ծակում են ոստիկանության աշխատակիցներին, այնպես են անում, որ չնկատվեն, ինչն էլ անհետևանք չի մնում ոստիկանության կողմից»,-նշեց Ֆիդանյանը։
Անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, որ ոստիկանները չեն ցանկանում աշխատել, վախենում են, ազատման դիմում են գրում, Ֆիդանյանն ասաց․ «Բնականաբար կան ազատման դիմումներ, սակայն դրանք բնականոն ընթացքով իրականացվող գործընթացներ են, ակցիայի մասնակիցների կողմից տարբեր լուսանկարներ էին հրապարակվում, որ պատկերված աշխատակիցները դուրս են եկել աշխատանքից, պետք է ցավով նշեմ, որ նրանց կողմից ոչ գրագետ աշխատանք է կատարվել, քանի որ այդ անձինք արդեն երկու տարի առաջ Ոստիկանությունից ազատված ծառայողներն էին»,- ասաց Ֆիդանյանը։
ORAGIR.NEWS
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.