Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱԳՆ-Ն ՉԻ ՀԵՐՔԵԼ, ԲԱՅՑ 30 ՐՈՊԵ ՈՒՇԱՆԱԼՈՒ ՓԱՍՏԸ ՀԵՐՔԵԼ Է
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է նրան, որ ԱԳՆ-ն նախօրեին հերքել է իր հրապարակած տեղեկությունը, թե ԱՄՆ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպումից: Նա Facebook-ի իր էջում գրել է.
«Վերջին շաբաթների ընթացքում ասել եմ, որ.
1. Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր:
2. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:
3. Հաշվի առնելով 30 ամյա հաբելյանը, ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:
5. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:
6. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում:
Հիմա ուշադրություն!
Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է: Ու վիրավորական ձևակերպմամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.