ԱՄՆ-ում ՌԴ դեսպան․ Ռուսաստանի շուրջ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է ստեղծվել
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության շուրջ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մի ամբողջ ցանց է ստեղծվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:
«Համանման իրավիճակ է նաև Չինաստանի հետ սահմանին։ Այժմ մեր պաշտպանության նախարարությանը հաջողվել է բացահայտել բազմաթիվ հետազոտական կենտրոնների առկայության փաստեր Աֆրիկյան մայրցամաքում»,- դիվանագետին մեջբերում է ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը ճեպազրույցի ժամանակ հրապարակել էր Պենտագոնի՝ 2015 թ. մարտի 6-ի փաստաթղթերը, որոնք հաստատում են ԱՄՆ զինվորականների մասնակցությունն Ուկրաինայում ռազմական կենսաբանական նախագծերի ֆինանսավորմանը։ Ինչպես պարզել են ռուս փորձագետները, ԱՄՆ-ի և Ուկրաինայի առողջապահության նախարարության միջև համաձայնագիր է կնքվել համատեղ կենսաբանական գործունեության վերաբերյալ։ Միջոցներն ուղղվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության կենսաբանական լաբորատորիաներին Կիևում, Օդեսայում, Լվովում և Խարկովում, որտեղ աշխատում էին ամերիկացի մասնագետները։ Ուկրաինայում այդպիսի կենսալաբորատորիաների ֆինանսավորման ընդհանուր գումարը 32 մլն ԱՄՆ դոլար է կազմել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.