Լևոն Քոչարյան․ Չեմ պլանավորում որևէ պաշտոն ստանալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, անհնազանդության ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում։
Հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ են։
«Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Եթե մեր շարժումը հաջողի, չեմ ուզում և պլանավորում որևէ պաշտոն ստանալ։ Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրություններին, ապա դա հաջորդ տարվա սեպտեմբերին է, ես այդ մասին քննարկում չեմ ունեցել ո՛չ ընտանիքում, ո՛չ դաշինքում»,–ասաց Լևոն Քոչարյանը։
Հավելենք, որ ընդդիմադիր պատգամավորները սպասում են, որպեսզի ոստիկանները ներս թողնեն շենք։ Այս շենքում են գտնվում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունները։
Պատգամավորներն ուզում են նախարարների տեսակետն իմանալ իրենց առաջարկած հայ–ադրբեջանական և հայ–թուրքական հարաբերությունների հայտարարության առնչությամբ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.