«ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 31-ին, մեկնարկում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։
Շարժման անդամներն առավոտյան քայլերթով շարժվել են կառավարության երկրորդ մասնաշենք՝ պահանջելով այնտեղ գտնվող չորս նախարարաների հստակ դիրքորշումը Արցախի հարցում։ Նախարարները, սակայն, այդպես էլ չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ։
Դրանից հետո նրանք երթով շարժվեցին ԵՊՀ և Տնտեսագիտական համալսարան՝ նույն պահանջով։ Ռեկտորները ևս չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը, ըստ պատգամավորների, փակվել էր իր աշխատասենյակում այնքան ժամանակ, մինչև ընդդիմադիր պատգամավորները կհեռանան ԵՊՀ-ից:
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը տեղում չի եղել:
Հիշեցնենք, որ ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է. «Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.