ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ
Միրզոյանը չի ցանկանում կրկին հայտնվել քոթակի տղեկի դերում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարել է, որ թիմակիցներին՝ ի դեմս նախարարների և պատգամավորների, Փաշինյանն իր կողքին է պահում շանտաժի և կոմպրոմատի միջոցով: Ըստ երևույթին, շռայլ պարգևավճարներն արդեն կորցրել են ազդեցության ուժը, կապիտուլյանտը ստիպված է դիմել շանտաժի և սպառնալիքների, որպեսզի հետ պահի իր թիմին փլուզումից։ Հունիսի 3-ի իրադարձություններից հետո այդ խնդիրը բարդ է թվում. իշխանության ապառաժը կարող է ճեղք տալ ցանկացած պահի։
Ազգային-ազատագրական շարժումը կարողացավ համախմբել ժողովրդին Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ, իսկ ամռան առաջին օրերի իրադարձությունները խուճապ առաջացրեցին վարչապետի թիմակիցների շարքերում։ Բոլորը հասկանում են, որ այն ինքնաթիռում, որով Նիկոլը կփորձի փախչել համաժողովրդական ցասումից, տեղը կբավականացնի միայն նրա ընտանիքի և առանձնակի մտերիմ անձանց համար։ Մնացածները կհայտնվեն մեղադրյալի աթոռին։ Հունիսի 3-4-ին փողոցային պայքարի մասնակիցները կառավարական ամառանոցների մատույցներում հասկացնել տվեցին, որ կգնան մինչև վերջ՝ դավաճանի ռեժիմից ու նրա խունտայից երկիրն ազատելու համար։
Այն հանգամանքը, որ Փաշինյանի դավաճանական ծրագրերի իրականացման առաջնագծում գործող արտգործնախարար Արարատ Միրզոյանին չառաջադրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության կազմում, բազմաթիվ վարկածներ ու ենթադրություններ հարուցեց։ Դրանցից մի քանիսի համաձայն՝ չի բացառվում Միրզոյանի հրաժարականը սահմանազատման բանակցությունների ընթացքում և Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ամենաթեժ պահին։
Ակնհայտ է, որ Միրզոյանը չի ցանկանում կրկին հայտնվել քոթակի տղեկի դերում, ինչպես դա տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո։ Այդ ծեծը սաստիկ խաթարել է Միրզոյանի առողջությունը, ընդ որում առ այսօր խոսակցություններ են շրջում, որ Փաշինյանը միտումնավոր է հարվածի տակ դրել խոսնակին, որպեսզի ինքը խուսափի քաղաքացիների զայրույթից։ Պետական և ազգային շահերին երկրորդ մեծ դավաճանության նախաշեմին Միրզոյանին չի կարող չմտահոգել սեփական ճակատագիրն ու ընտանիքի ապագան, ուստի նոր վարչության կազմում նրա բացակայությունը կարող է գնահատվել ոչ այլ կերպ, քան գնացքից յուրաժամանակ ցատկելու մտադրություն: Վարչապետի կուսակցության համագումարը նշանակված է աշնանը, մինչ այդ դեռ շատ ջրեր կհոսեն…
Մեր ունեցած տեղեկություններով՝ հունիսի 3-4-ի իրադարձություններից հետո գնացքից վաղօրոք ցատկելու հնարավորության մասին սկսել են մտածել դավաճանի թիմի անդամներից շատերը։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր 100%-ով համոզված են, որ ներում չի լինելու և մեղադրյալի աթոռից չեն խուսափելու։ Քաղաքական շրջանակներում իրադարձությունները հասունանում են շատ ավելի վաղ, քան դրանց մասին տեղեկանում են ԶԼՄ-ները: Փաշինյանը խուճապահար վախենում է թիմի ներսում ցանկացած ճաքից, քանզի առաջին իսկ առնետը, որ կծլկի նավից, իր հետևից կտանի նաև մյուսներին։ Առնետներն առաջինն են փախչում վտանգից, ինքնապահպանման բնազդի շնորհիվ նրանք մյուսներից ավելի շուտ են զգում մոտալուտ աղետը։ Լոկ թվացյալ երևութականություն է, թե իշխանության նավը վստահորեն լողում է ընտրված ուղեգծով, և թե ռեժիմի պարագլուխը հուսալի պաշտպանություն ունի՝ ի դեմս ոստիկանության և ԱԱԾ-ի։ Հունիսյան իրադարձությունները ցույց տվեցին բոլորին, որ ռեժիմի տապալումն անխուսափելի է։ Քաղաքական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, որ Վաշինգտոնում արդեն փոխարինող են փնտրում Նիկոլին։ Դատելով ամենից, այդ առաքելությունը հանձնարարվելու է ԱՄՆ հաջորդ դեսպանին, Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը մեր երկրում։
Միքայելյանի վրա ճնշում է գործադրվել
Մեկնաբանելով Երկրապահ միության նախագահ Սասուն Միքայելյանի առաջադրումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության կազմում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հղում կատարեց այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո Միքայելյանը ցուցադրաբար անջրպետվել էր իշխող վերնախավից: Վարդանյանին զարմացրել է կուսակցության ղեկավար մարմնի նոր կազմում առաջադրվելու Միքայելյանի ցանկությունը։
Իրականում նոր վարչության անդամ դառնալու ոչ մի ցանկություն Միքայելյանը չունի։ Նրա թեկնածությունն առաջադրել են Փաշինյանի ցանկությամբ. կապիտուլյանտին երաշխիքներ են պետք, որ մեծ դավաճանության երկրորդ փուլում Երկրապահ միությունը կմնա իշխանության կողքին։
Ռազմականացված հասարակական կազմակերպության մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ վարչության կազմում ընդգրկվել Միքայելյանը համաձայնել է բնավ ոչ անմիջապես. նրա վրա ճնշում են գործադրել: Փաշինյանն այնքան է վախենում թիմակիցների հեռանալուց, որ փորձում է հետ պահել նրանց կուստոմսի օգնությամբ։ Միությունից վաղուց արդեն դուրս են եկել նրանք, ովքեր համաձայն չեն Փաշինյանի քաղաքականությանը։
Վարչապետի կուսակցության վարչության կազմին Միքայելյանի անդամակցումը վերջնականապես կպսակազերծի Երկրապահի արտակուսակցական բնույթի մասին հեքիաթը։ Ռազմականացված կազմակերպությունը կանցնի ռեժիմի պարագլխի խիստ հսկողության տակ և կվերադարձնի իշխանության զինված կցուկի իր կարգավիճակը, ինչպես Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, երբ ԵԿՄ-ն ՀՀՇ-ի ռազմականացված կցուկն էր, իսկ «ասֆալտի երկրապահները» մասնակցում էին բողոքի զանգվածային ակցիաները ցրելուն։ Դատելով ամենից, նրանց ջանքերն այդ ասպարեզում կրկին պահանջված են, ոստիկանությունն արդեն չի կարողանում դիմանալ փողոցային պայքարի ճնշմանը…
Փաշինյանը ցանկանում է փողոցային ակցիաները ցրելու համար օգտագործել կամավորական միության անդամներին, նրանց դարձնելով իր ազգադավ ծրագրերի հանցակիցը։ Վտանգավոր մտահղացում է, թեպետ, հունիսի 3-ից հետո ակնհայտ դարձավ, որ Նիկոլը վա-բանկ է գնում, դավաճանը վախեցած է և պատրաստ է դիմել ցանկացած միջոցի՝ սեփական կաշին փրկելու համար։ Նա գերազանց հասկանում է, որ զանգվածային ձերբակալությունները է՛լ ավելի կթեժացնեն փողոցում տիրող իրավիճակը…
Եվ էլի մի բան. մայիսի վերջին օրերին Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է Որոտան համայնքում բնակարանների բանալիների հանձնման արարողությանը Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ միասին, որին դատարանը, հիշեցնեմ, արգելել է վերադառնալ քաղաքապետի պաշտոնին։ Մարզպետի և շնորհազրկված քաղաքապետի համատեղ մասնակցությունը բնակարանամուտին զայրացրել է Սյունիքից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հինգ պատգամավորներին, և նրանք մարզպետի դեմ բողոք են ներկայացրել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին: Վերջինս խոստացել է միջոցներ ձեռնարկել…
Հունիսից ռեժիմի դեմ պայքարը մտել է նոր վճռական փուլ։ Ժողովրդի և դավաճանի միջև ջրբաժանը նշված է շատ հստակ, Փաշինյանի թիմում հետզհետե հասկանում են, որ ճողոպրելու ժամանակն է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:09
Во времена начальника управления МВД по уголовным наказаниям Мушега Сагателяна (по прозвищу "Костолом") было известно, что в полиции задержанных и арестованных по политическим мотивам избивают, а в СНБ не бьют. Традиции, как ни странно, сохраняются, если не считать, что в СК при Аргишти Кярамяне на допросах "политических" арестованных подвергали пыткам и истязаниям, о чем указано в докладе Хельсинской инициативы за 1 полугодие 2024 г.
-
2025-07-17 09:55
Капитуляция-2, о которой независимые политологи, СМИ и политические силы национальной ориентации предупреждали сразу после сдачи 21 км дороги Горис-Капан, вступила в стадию ускоренной реализации. После капитуляции по итогам 44-дневной войны 2020 г. последовало признание Пашиняном Арцаха в составе Азербайджана (6 октября 2022 г. в Праге под патронатом Макрона и Шарля Мишеля). Крестные отцы капитуляции-2 те же, что и при капитуляции-1. После Праги 12 декабря 2022 г. Алиев начал блокаду Республики Арцах, которая завершилась в сентябре 2023 г. геноцидом и насильственной депортацией армян. К тому времени территории 3-х марзов суверенной Армении уже были частично оккупированы азербайджанцами.
-
2025-07-14 09:39
Ровно 7 лет назад, в июле 2018 г., на пике популярности Пашинян совершил первый визит в Брюссель. Вернувшись, не пытался скрыть разочарование и даже прибегнул к скандальному заявлению о том, что нам не нужны мелкие деньги, так как, достаточно потрясти наших олигархов, чтобы из их карманов выпало столько, сколько обещали дать из Европы.
-
2025-07-14 09:17
"Положили на стол 2 пустые гильзы, несколько охотничьих ружей с их лицензиями и объявили, дескать, предотвратили теракт", – констатировал тюрколог Тиран Локмагезян за сутки до ареста депутата от фракции "Айастан" Артура Саркисяна. Ему предъявили обвинение в пособничестве терроризму на основании найденной при обыске карты Еревана. 10 июля к уже имеющимся вещественным "доказательствам" добавились майка с надписью "Смерть или свобода", игрушечная граната и детали командной игры, участники которой стреляют друг в друга краской. О прослушанных беседах архиепископа Баграта Галстаняна и высказываниях архиепископа Микаэла Ачапахяна уже говорилось неоднократно, а потому особо вдаваться в детали не будем.