ՀՀ ԱԳ փոխնախարարն Կարա ՄքԴոնալդին ներկայացրել է իրավիճակն Արցախում
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Կարա ՄքԴոնալդին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, Վահե Գևորգյանը հանդիպմանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին:
Մասնավորապես, կարևորել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը, Արցախում շարունակաբար վանդալիզմի ենթարկվող հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը:
Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ոլորտում հայ-ամերիկյան երկխոսության հետագա զարգացումը։
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Ինչպես արդեն հայտնել էինք, առավոտյան լուրեր տարածվեցին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` ՀՀ ԱԳՆ այցելելուց առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն է այցելել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.