Orion Summit 2022-ի ընթացքում կհայտարարվի «Թվային Ջուղա ցանցի» պաշտոնական մեկնարկը
Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։ Իսկ ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը Orion Summit 2022-ի գլխավոր բանախոսն է, որը ելույթ կունենա նաև գագաթնաժողովի եզրափակիչ՝ «21-րդ դարի Թվային Ջուղայի ցանցի մեկնարկը» պանելային քննարկմանը։
Ներդրումային բանկերի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունեցող Մարկ Չենյանի մասնագիտացումը ակտիվների կառավարումն է։
Պանելային քննարկմանը կմասնակցեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր, դոկտոր Արմեն Խերլոփյանը և «Սուրեն Ա․ Իսրաելյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Սուրեն Իսրաելյանը։
Պանելային քննարկմանը կներկայացվի նաև Թվային Ջուղա ցանցի մշակութային նշանակությունը, իսկ գագաթնաժողովը կեզրափակվի ընդունելությունով, որի ժամանակ դաշնակահար և կոմպոզիտոր, Jazzical Komitas-Passion of Fire ալբոմի հեղինակ Ջոել Ա. Մարտինը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ: Գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա նաև ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդես։
Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.