Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԱԼԻԵՎԻ ԽՆԴՐԱՆՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսելով արցախյան խնդրի մասին, այդպես էլ չի ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. Նիկոլի համար «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցություն այլևս գոյություն չունի: Այս մասին Facebook-ի ր էջի ուղիղ եթերում հյտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նա երեք անգմ խոսում է Արցախի մասին և երեք անգամ էլ ասում է «ԼՂ խնդիր», չի ասում «ԼՂ հակամարտություն»: Մենք գիտենք, որ քաղաքական միջազգային օրակարգում մեկ մարդ է մինչև այսօր խնդել, որ դա այլևս հակամարտություն չէ: Դա Ալիևն է: Նիկոլ Փաշինյանն այս հարցազրույցով երկրորդում է Ալիևին, ենթարկվում է Ալիևին: Սա նշանակում է, որ Նիկոլը միջազգային մամուլում ափաշքյարա թելում է Ալիևի թելը: Մինեչւ այսօր միայն Ալիևն է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարը լուծված է, նման հակամարտություն գոյություն չունի: Նիկոլն առաջին անգամ միջազգային մամուլում սատարում է Ալիևին, շարունակում է Ալիևի գիծը, որ նման հակամարտություն գոյություն չունի»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Ալիևն է միջազգային հանրությանը խնդրել, որ որևէ մեկը չօգտագործի «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը. «Փաստորեն Նիկոլը կատարել է Ալիևի խնդրանքը: Թուրքի կոշիկ լիզող, թրքահպատակ ՀՀ վարչապետը իրականացնում է Ալիևի քաղաքականությունը:
Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Արևելյան գործընկերությանը» վերաբերող մեծ զեկույց, որի մեջ կան հատվածներ, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին և այնտեղ օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» արտահայտությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.