ՊՆ-ն 5-րդ օրն է՝ լռում է զինծառայողի մահվան մասին
Պաշտպանության նախարարությունն արդեն հինգերրորդ օրն է՝ հաղորդագրություն չի տարածել հունիսի 18–ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Հրաչ Փիլիպոսյանի զոհվելու մասին։
NEWS.am-ի՝ ՊՆ–ին ուղղված զանգերը օրեր շարունակ անպատասխան են մնում։ ՊՆ–ն շարունակում է լռել, թե ինչ հանգամանքներում է զոհվել 19–ամյա զինծառայողը։
Հունիսի 18–ին Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի կրակոցների հետևանքով զոհ ունենալու մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել էր Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայողը 19-ամյա Հրաչ Փիլիպոսյանն է։ Նա Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից էր, մեկ տարվա զինծառայող: Հրաչ Փիլիպոսյանը տան ավագ զավակն էր, ունի իրենից փոքր երկու եղբայր:
19-ամյա Հրաչ Փիլիպոսյանին զինվորական կարգով հողին են հանձնել երեկ՝ հունիսի 21–ին, հայրենի Բյուրական գյուղում։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է գնում, երբ կպարզվի, հաղորդագրություն կտարածվի։
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցից զինծառայողների սպանության դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում սովորաբար քրեական գործ է հարուցվում։ Սակայն, հունիսի 18–ին տեղի ունեցած դեպքի մասին ՔԿ–ն առայժմ հաղորդագրություն չի տարածել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.