Последние новости

Թևան Պողոսյան․ Վերջին խորհրդարանական ընտրություններն էլ ավելի խորացրեցին ճգնաժամը Հայաստանում

Վերջին արտահերթ ընտրություններից հետո բարոյահոգեբանական ճգնաժամը, անվտանգության, տնտեսության և շատ այլ ոլորտների ճգնաժամը ոչ միայն չլուծվեց, այլև ավելի խորացավ։ Այս մասին հունիսի 23-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

«Քաղաքական ճգնաժամը լուծվե՞ց։ Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 20-ից քաղաքական ուժերից քանի՞սը հաղթահարեցին 5 տոկոսի շեմը։ Ընդամենը երկու, ևս մեկ ուժ օրենքի ուժով մտավ Ազգային ժողով։ Մինչդեռ 2018-ի իշխանափոխությունից առաջ շեմը սովորաբար հաղթահարում էին 5-6 ուժեր։ Իսկ եթե ընտրությունների ժամանակ 5 կամ 6 միավորում ստեղծվեր, նույն արդյո՞ւնքը կգրանցվեր»,- հարցրեց փորձագետը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո Նիկոլ Փաշինյանը պահպանեց վարչապետի աթոռը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բացի, երկրի խորհրդարան անցան նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Բազմաթիվ փորձագետներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ քննադատեցին իշխանություններին՝ ընտրությունների ժամանակ ընդդիմության վրա ճնշում գործադրելու և օրենքներ խախտելու համար։

Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ քանի դեռ անցյալի սխալները չեն գիտակցվել, ապագային նայել հնարավոր չէ։

«Ինչո՞ւ անհրաժեշտ եղավ ընտրություններ անցկացնել պատերազմից հետո հոգեբանական անկումից հետո։ Եթե հասարակության ներսում չձևավորվի հանդուրժողականության և սիրո մթնոլորտ, եթե տրամադրված չլինենք աշխատելու ապագա սերունդների համար, ապա անհնար կլինի այս իրավիճակից դուրս գալու մեխանիզմներ գտնել։ Հայաստանում կա՞ արդյոք հանուն պետականության որոշումներ կայացնելու մշակույթ։ Ոչ։ Մինչդեռ մենք պետականություն ունենալու շանսը կորցնելու եզրին ենք, որը ձեռք ենք բերել 1991 թվականին»,- հավելեց նախկին պատգամավորը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ