Ի՞նչ կտա Վերին Լարսի մոտակայքում լրացուցիչ անցակետի բացումը
«Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետի մոտակայքում բեռնատարների համար նախատեսված լրացուցիչ հսկիչ անցակետի բացումը թույլ կտա 30 տոկոսով ավելացնել թողունակությունը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
ՌԴ կառավարությունը հունիսի 20-ին որոշում է ընդունել, ըստ որի` «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա կհատկացվի լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության գործառնություններ։ Ենթադրվում է, որ մաքսային ձևակերպումը կիրականացվի Վլադիկավկազի մաքսակետում, որը գտնվում է Չմի բնակավայրում:
«Աշխատանք է տարվում նաև, որպեսզի մաքսային և սահմանային գործընթացները հայկական բեռնատար մեքենաների համար իրականացվեն հնարավորինս կարճ ընթացակարգերով»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանում։
Իսկ վրացական կողմի հետ աշխատանք է տարվում, որպեսզի արագ փչացող ապրանքները հնարավորինս կարճ ժամկետում հատեն Վրաստանի սահմանը։
Աշխատանքներ են իրականացվում նաև լաստանավային հաղորդակցության ուղղությամբ, որպեսզի, ձեռք բերելով վերջնական համաձայնությունները, սկսվի դրա գործարկումը։
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն ճանաչվել է որպես ՀՀ տարածքից արտահանման և/ կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների` լաստանավով փոխադրման օպերատոր:
Գերատեսչությունից հայտնում են, որ անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվում օպերատորի կողմից լաստանավով բեռների փոխադրումը հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև լաստանավային փոխադրումների ժամանակացույցի, մեքենաների քանակի և ժամկետների հստակեցման ուղղությամբ։
Նախարարությունում վստահ են, որ լաստանավի գործարկումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար սեզոնային բարձր գների ժամանակահատվածում բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնելու և նվազեցնելու խոչընդոտները, խթանելու միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնելու բեռնափոխադրումների ծավալները։
Հիշեցնենք` վրացական «Փոթի» ու ռուսական «Կովկաս» նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության մեկնարկը պետք է տրվեր հունիսի 15-ին։
Հունիսի 17-ին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մեկնարկը հետաձգվել է տեխնիկական պատճառներով:
Նույն հարցազրույցում նախարարը նաև ասել էր, որ եթե Փոթիի տարբերակը չհաջողվի, Հայաստանն ունի «Բ» պլան. լաստանավը կգործարկվի Բաթումիի նավահանգստից, թեև Փոթին ավելի մոտ է ու ավելի հարմար հաղորդակցության համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.