Մոհամմադ Բաղերի. Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի միջամտությանը
Իսրայելի ինտեգրումը CENTCOM-ին և նրա ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ներկայացնում զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմեդ Բաղերին Պակիստանի բանակի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Նադիմ Ռեզայի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Թեհրանի և Իսլամաբադի միջև հարաբերությունները լավ են զարգանում երկու երկրների հրամանատարների և պաշտոնյաների ջանքերի շնորհիվ, և այդ հարաբերություններն անհրաժեշտ է զարգացնել:
Նա նաև նշել է, որ տարածաշրջանը, որտեղ գտնվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը և Պակիստանը, շատ կարևոր և զգայուն է։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային վերջին զարգացումները տարածաշրջանից դուրս արտաքին ուժերի միջամտությանն են հանգեցրել, ինչը խնդիրներ է ստեղծել տարածաշրջանային մակարդակում։
Նշելով, որ «Սիոնիստական ռեժիմը» գտնվում է անկայունության կենտրոնում տարածաշրջանում՝ նա հավելել է, որ Իսրայելը ցանկանում է կապեր հաստատել տարածաշրջանային պետությունների հետ և սևեռուն նպատակների հասնել։ Իրանը կպատասխանի տարածաշրջանում Իսրայելի միջամտությանը, հայտարարել է նա։
Բաղերին նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն անշուշտ կազդի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի վրա, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումը մինչև Ռուսաստանի սահմանները վտանգ է ներկայացնում դրա անվտանգության համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.