«Դիմադրություն» շարժում․ Սահմանադրության օրը՝ երթ, հուլիսի 8-ին՝ հանրահավաք
Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական շահը չի պաշտպանվում, փորձում են երկիրը տանել կապիտուլյացիայի, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Թուրք–ադրբեջանական դաշինքը երկու կողմից, Հայաստանում գտնվող իշխանության ղեկին հայտնված իրենց ղեկավարների օժանդակությամբ և մասնակցությամբ փորձում են երկիրը տանել վերջնական կապիտուլյացիայի»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե վտանգը միայն Արցախում է, սխալվում են, թուրք–ադրբեջանական դաշինքը ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու, հաջորդը լինելու է Սյունիքը, հասնելու են մինչև Հյուսիսային պողոտա»,– ասաց նա։
Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պարգևատրում է Ոստիկանության ուժերի այն ծառայողներին, որոնք բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Ըստ նրա՝ Փաշինյանը նրանց պարգևատրում է, քանի որ հենց ոստիկանական ուժի վրա է հիմնված իր իշխանությունը։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ իշխանություններն այնքան սարսափած են, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցներին կանչում են եռամսյա հավաքներին, և այնքան ապաշնորհ են, որ կանչում են նույնիսկ նրանց, ովքեր այս պահին կալանքի տակ են գտնվում։ «Մենք շաբաթը մի քանի անգամ հանդիպում ենք մեր ընկերներին, և նրանք շատ ավելի ազատ են, քան նրանց պահով քննիչները»,– ասաց նա՝ կոչ անելով ողջունել անազատության մեջ գտնվող իրենց ընկերներին։
Խոսելով հաջորդ շաբաթվա անելիքների մասին՝ նա տեղեկացրեց, որ հուլիս 5-ին՝ Սահմանադրության օրը, ժամը 11.00-ին երթ են նախատեսում ի պաշտպանություն պետական խորհրդանիշների։ Հուլիսի 8-ին՝ 19.30 տեղի կունենա հանրահավաք։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.