Последние новости

Սինձո Աբեի սպանությունը կհետաքննի 90 հոգուց բաղկացած հատուկ խումբը

Նարայի պրեֆեկտուրայի ոստիկանությունում 90 հոգուց բաղկացած հատուկ քննչական խումբ է ստեղծվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանությունը հետաքննելու համար։ Տեղեկությունը հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

«Խումբը կգլխավորի քրեական գործերով դեպարտամենտի ղեկավարը», - ասել են նրանք:

Հիշեցնենք` Սինձո Աբեն մահացավ այսօր։ Նախկին ծովագնաց 41-ամյա Տեցույա Յամագամին Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում երկու անգամ կրակել էր նրա հետևից։ Աբեն հրազենային վնասվածք էր ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։

Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի (մինչև 2005 թվականը) ծառայել է երկրի ծովուժում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ