ՀՀ-ում թանկանում են ապրանք-ծառայություններ, որոնց գինը տարիներ շարունակ անփոփոխ է եղել
Հայաստանում սկսել են բարձրանալ այնպիսի ապրանքների ու ծառայությունների գները, որոնք տևական ժամանակ չէին բարձրացել։ Այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում գնաճի թեմայով հրավիրած արտահերթ նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Օրինակ` վերջին 10 տարվա ընթացքում վարսավիրական ծառայությունների գների աճ համարյա չի եղել, մենք հիմա նկատում ենք այդ տիպի ծառայությունների գների աճ»,– ասաց Գալստյանը` հավելելով, որ նման ապրանք–ծառայությունների ամսական գնաճը գերազանցել է ամսական 1 տոկոսը։
Ըստ ԿԲ նախագահի` նման աճը պայմանավորված է պահանջարկի ավելացմամբ, քանի որ ավելացել է նաև Հայաստանում գտնվող ու այդ ծառայություններից օգտվողների թիվը։
«Չգիտեմ` 60 000 է, թե 30 000 է, թվերը տարբերվում են` կախված ժամանակահատվածից։ Բայց այդ մարդիկ ներկայացնում են պահանջարկ այդ տիպի ծառայությունների նկատմամբ։ Բնականաբար, վարսավիրն էլ, տեսնելով ընդհանուր գնաճային միջավայրը, ասում է` ես էլ իմ գները բարձրացնեմ»,– ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով` այսօրինակ ապրանք–ծառայությունները կազմում են նվազագույն սպառողական զամբյուղի գրեթե կեսը` 50 տոկոսը։
Մյուս կողմից խնդիրը մտահոգում է ԿԲ նախագահին այն տեսանկյունից, որ գնաճը պայմանավորված է զուտ պահանջարկի աճով և ոչ առաջարկի։ Մինչդեռ Հայաստանի արտադրական հզորությունները նույնիսկ կարող են չբավարարել առաջացած բարձր պահանջարկը։
Խնդրի լուծման համար ԿԲ նախագահը չբացառեց, որ ԿԲ–ն առաջիկայում կորոշի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ահագնացող գնաճը զսպելու և գնաճը 4–տոկոսանոց թիրախում պահելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.