Փաստաբան․ Ցանկանում ենք շտապ դատական նիստ, սակայն դա դատավոր Ֆարխոյանին չի հետաքրքրում
«Այլընտրանք» հասարակական կազմակերպության համանախագահ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Կոչուբաևը հայտնեց, որ շաքարային դիաբետը հանգեցրել է նրա կենսական կարևոր օրգանների ախտահարմանը. «Ինսուլինային կախվածության չափաբաժինը հասնում է օրական 100 միլիգրամի»։
Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ 60 միլիգրամ ինսուլինային կախվածությունն արդեն իսկ կալանավորման պայմանների հետ անհամատեղելի է դիտարկվում։
Կոչուբաևը նշեց, որ Մանթաշյանի մոտ առողջական վիճակը վատթարացել է ՔԿՀ-ում պահվելու ժամանակահատվածում. «Մենք չենք ասում, որ ՔԿՀ-ի պայմաններն են վատը: Պարզապես այն դեղամիջոցները, որոնք նշանակվում է Մանթաշյանին, ՔԿՀ-ն չի ստանում, ինչով պայմանավորված Մանթաշյանի շաքարային դիաբետի ցուցանիշը 20-28 միլիմոլ է: Մանթաշյանը գտնվում է խոշտանգման մեջ. ունենալով այսպիսի ծանր շաքարային դիաբետ, ըստ էության, մենք ցանկանում ենք շտապ դատական նիստ: Սակայն դա դատավոր Ֆարխոյանին չի հետաքրքրում, որովհետև իջեցված պատվերն այլ է»։
Պաշտպանը Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ դատական նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացրել, սակայն գործը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնել է, թե հնարավոր չէ դատական նիստ նշանակել՝ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։
Կոչուբաևը չբացառեց, որ Ֆարխոյանը կարող է Մանթաշյանի առողջական վիճակի հարցով փորձաքննություն չնշանակելու մասին որոշում կայացնել. «Ես իմ միջնորդությունների ժամանակ Ֆարխոյանին միշտ հիշեցնում եմ՝ երբ օրը ցերեկով Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ատրճանակը հանում և անձանց գնդակահարում է, դա Ֆարխոյանի համար գրավի հիմք է, բայց Մանթաշյանին ինչ է մեղսագրված: Մի դեպքում կարելի է օրը ցերեկով կրակել և գրավի կիրառմամբ ազատության մեջ մնալ: Իսկ մենք եկել ու ինչ ենք ակնկալում Ֆարխոյանից: Նա մինչև վերջին կետը շարունակելու է պահպանել քաղաքական հետապնդումը Մանթաշյանի նկատմամբ»։
Անդրադառնալով հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատական նիստերի դահլիճում մահանալու դեպքին՝ Կոչուբաևն ասաց. «Միթե կարելի է կարծել, որ Գրիգորյանի մահը իշխանական շրջանակներից ինչ որ մեկին հետաքրքրիր է: Անձը ուշագնաց է լինում, իսկ դատավորը թղթերը դնում է թևի տակ ու հեռանում նիստերի դահլիճից: Այնպես չէ, որ այս դեպքից հետո դատավորները վերանայելու են իրենց պահվածքը: Գրիգորյանի մահը չի սթափեցնելու մնացած դատավորներին, ավելին՝ կարծում եմ, որ դա որոշակի առումով իրենց համար նպատակ էր: Ամեն գնով իրենք մի բանտարկյալին կալանավորում են գոյություն չունեցեղ հոդվածով: Ինձ համար դժվար է մտաբերել մի պետություն, որտեղ դատական նիստի ժամանակ քաղբանտարկյալ մահանա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.