Հղի Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով հարուցված գործով կրկնակի փորձաքննություն է նշանակվել
Որոշում է կայացվել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակել Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով հարուցված քրգործով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Րաֆֆի Ասլանյանը։
Ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
«Այսօր հսկող դատախազի ակնհայտ անօրինական հանձնարարության հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակել։ Բայց հիմքեր չկան նախորդ փորձաքննությունների եզրակացությունների հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու համար։ Միջնորդություն եմ ներկայացրել վերադաս դատախազին՝ այդ հանձնարարությունը վերացնելու պահանջով՝ նկատի ունենալով, որ նախորդ փորձաքննությունների արդյունքում հստակ ու սպառիչ արձանագրվել է վարորդի մեղավորությունը»,– գրել է Ասլանյանը
Նրա խոսքով` գործը հսկող դատախազը փորձում է առանց որևէ հիմնավորման ու պատճառաբանության կրկնակի փորձաքննության առարկա դարձնել նաև վարորդի գործողությունները, որոնք առաջնային և լրացուցիչ փորձաքննություններով հստակ գնահատվել են։
Փաստաբանն ընդգծել է` շարունակում է առկա մնալ հիմնավոր կասկած, որ քրեական հետապնդման մարմիններն ամեն ինչ անում են քրգործի ընթացքն անհարկի ձգձգելու և ժամանակ շահելու միջոցով ապահովել մեղավոր անձանց հետագա անպատժելիությունը։
Հիշեցնենք, որ Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդն ազատության մեջ է։ ՃՈ ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.