ԱԻՆ․ «Սուրմալու»-ում քննչական գործողություններն ավարտվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Սուրմալու» առևտրի կենտրոնում, քննչական գործողությունների ավարտով պայմանավորված, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօրվանից արդեն տարածքում հերթապահություն չի իրականացնում։
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 զոհ կա, ևս մեկ քաղաքացի համարվում է անհետ կորած։ Օգոստոսի 24–ից, շտաբի որոշմամբ, դադարեցվել էին որոնողական աշխատանքները, անհետ կորած քաղաքացու մարմինը կամ էլ մասունքները հայտնաբերվել չէր հաջողվել։
Ոստիկաններն ու ԱԻՆ–ը, սակայն, շարունակում էին հերթապահություն իրականացնել պայթյունի վայրում, շենքի տարածք մուտքն արգելված է։
Արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարար ությունն իրենից պահանջվող գործառույթներն ավարտել է շենքի տարածքում։ Թեև ԱԻՆ–ը փլատակները մաքրել է, սակայն, պայթած շենքի տարածքում աղբի մաքրումը, ըստ Հայկ Կոստանյանի՝ նախարարության տիրույթում չէ, դրա մաքրմամբ պետք է զբաղվի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրինությունը։
Շենքի ապամոնտաժումը ևս առևտրի կենտրոնի տնօրինության իրավասությունների տիրույթում է, ԱԻՆ–ն այդ հարցում միայն խորհրդատվություն կարող է տալ։ Հայկ Կոստանյանը բացառել է, որ տարածքի մաքրման ժամանակ հնարավոր է գտնվեն անհետ կորած քաղաքացու մասունքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.