Последние новости

Մոսկվայում ընթանում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը

Մոսկվայում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպումն անցկացվում է դռնփակ՝ ռուսական կողմի մասնակցությամբ։

Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Գրիգորյանի ու Մուստաֆաևի հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ