Ծորակից լցված ջրերը ներկայացվել են որպես բնական աղբյուրի ջուր
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ջրերի շուկայում։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի կայքում։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 9 արտադրողների շշալցված ջրերը ԵԱՏՄ կանոնակարգով չեն համապատասխանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներին, քանի որ իրականում ոչ միայն աղբյուրի ծագում չունեն, այլև մշակված են քլորով։
Նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով «Վեոլիա ջուր» ընկերությունից ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։
Բացահայտված փաստերով 12 արտադրողների նկատմամբ հարուցված վարույթներով 6 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է նախազգուշացում («ՍՎ ջուր» ՍՊԸ, «Արլա» ՍՊԸ, «Աքվա Արմա Ուոթեր Քամփնի» ՍՊԸ, «Սամ Հար» ՍՊԸ, «Թամար և Անի» ՍՊԸ, «Ջերմուկ Ակվա» ՍՊԸ):
3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է տուգանք` «Բնական ջուր» ՍՊԸ-ի նկատմամբ` 302 532 դրամի չափով, «Սիլ Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ` 4 076 711 դրամի չափով, «Ակվայան» ՍՊԸ-ի նկատմամբ` 279 562 դրամի չափով։
Հարուցված 12 վարույթներից 3-ը` «Ապարան ջուր» ՍՊԸ-ի, «Էվրի դեյ» ԲԲԸ-ի, «Կառոլ» ՍՊԸ-ի նկատմամբ, կարճվել են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.