Դատախազությունը պնդում է «Սուրմալուի» փոխտնօրենին կալանավորելու պահանջը
Երևան քաղաքի դատախազությունը ստացել է «Սուրմալուի» պայթյունի գործով առևտրի կենտրոնի փոխտնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը։
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, դատարանի որոշման պատճառաբանական մասն ուսումնասիրելով` դատախազությունը եզրակացրել է, որ այն հիմնավորված չէ։
«Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը;
Հիշեցնենք` ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 4 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում` նրանցից 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը։
Միաժամանակ, դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:
Դատարանը բավարարել էր 4 անձանցից 3-ի` տնտեսվարողների ու աշխատակիցների վերաբերյալ միջնորդությունները։ Իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել էր։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.