Последние новости

Արցախի նախագահն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտ ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական պատվիրակությանը:

Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների այցելություններն Արցախ, նրանց հետ հանդիպումները, որոնք, ըստ նախագահի, դրական ազդեցություն են թողնում ներհայկական կապերի հետևողական խորացման ու ընդլայնման վրա:

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներդրումը և, մասնավորապես, քաղաքական ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձնական մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում՝ առանձնանշելով, որ նման մոտեցումը մեծապես նպաստում է հետպատերազմյան ժամանակաշրջանի դժվարությունների արագ հաղթահարմանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ