Последние новости

ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում

Այժմ ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն պահից սկսած, երբ ադրբեջանական կողմի հարձակումները սկսել են, անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, որը տևել է մինչև լուսաբաց։ Նիստին մասնակցել է ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, և որոշվել է դիմել ՀԱՊԿ–ին։ Այժմ ՀԱՊԿ նիստ է տեղի ունենում»,–ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց նաև, որ դիմել են նաև Ռուսաստանին և որոշում են կայացրել դիմել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին։ Բացի դրանից Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ, ԱՄՆ պետքարտուղարի և ԵՄ նախագահի հետ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ