Փելոսի․ Մենք Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարվածները Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունները անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում և տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությանժամանակ ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Մենք Միացյալ նահանգներում ավելի վաղ ընդունեցինք ձեզ, քննարկեցինք մի շարք հարցեր անվտանգության, ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում և այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել: Ես առաջին խոսնակն եմ ներկայացուցիչների պալատի, որ այցելում է ՀՀ և մենք շարունակում ենք մեր երկխոսությունը: Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունները անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում և տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ: Միացյալ նահանգների Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում և 2019 թվականին այն օրնեսդրորեն ընդունվեց և անցած տարի նախագահ Բայդենի կողմից հաստատվեց, և սա երկկուսակցական օրենք էր, մենք երկար ժամանակ Կոնգրոսում այս հարցի շուրջ աշխատում էինք: Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք նրան վարչապետ Փաշինյանին Ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրելու համար»,-ասաց նա:
Փելոսիի խոսքով` 2 երկրների հանդիպումների ժամանակ թիրախավորվում են անվտանգության հարցերը և այս այցերից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում:
«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները և մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները Կոնգրեսի անունից, Միացյալ նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց ի վեր նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին, և մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնաին Ղարաբաղի հակամարտությանը: Մենք տասնյակ տարիներ Կոնգրեսում, նաև երկկուսակցական մակարդակում փորձել ենք Թուրքիան, նաև Ադրբեջանին պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար»,- նշեց Փելոսին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.