Հայկական Կարմիր խաչն աջակցություն է տրամադրում տեղահանված անձանց
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցություն է ցուցաբերում ներքին տեղահանված անձանց։
Ինչպես հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, այս օրերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը։ Նրանց տրամադրվում է սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների առաջին օգնության պայուսակներ:
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին իրականացնում է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնային կարիքի հաշվառման հարթակ:
Տեղեկացվում է նաև, որ ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Հոգեբանական աջակցության համար կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.