Ստանիսլավ Զասը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Զասը ներկայացրել է Փաշինյանին ՀԱՊԿ առաքելության աշխատանքների նախնական արդյունքները, կողմերը մանրամասն քննարկել են դրանք ու տարածաշրջանում ստեղծված վիճակը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.