Նինա Խաչիկեան Նշանակուեցաւ Պլինքընի Ենթազգային Հարցերու Ներկայացուցիչը
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ- Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը Երկուշաբթի օր յայտարարեց, թէ Նինա Խաչիկեանը նշանակած է նախարարութեան ենթազգային հարցերու ներկայացուցիչի նորաստեղծ պաշտօնին։
Իր նոր պաշտօնին մէջ, Խաչիկեան նախարարութեան կապը պիտի ըլլայ քաղաքային, գաւառային և նահանգային իշխանութիւններուն հետ, անոնց հետ սերտ յարաբերութիւններ հաստատելով, գլխաւորաբար նպաստելու համար կենսոլորտի ջերմացման դէմ պայքարին և ընկերային արդարութիւն հաստատելու և ժողովրդավարական հիմնարկները ամրապնդելու ջանքերուն։
Միջազգային յարաբերութիւններու հարցերու Լոս Անճելըսի նախկին փոխքաղաքապետ Նինա Խաչիկեան նաև անդամ է Միացեալ Նահանգներու պաշտպանութեան նախարարութեան հեղինակաւոր Քաղաքական խորհուրդին։
Յիշեցնենք, որ Խաչիկեան նախագահ Պարաք Օպամայի կողմէ նշանակուած էր Հարաւ-արևելեան Ասիոյ ազգերու կազմակերպութեան՝ ԱՍԻԱՆի (ASEAN) մօտ Ամերիկայի դեսպան: Նախագահ Պիլ Քլինթընի օրերուն, ան Ազգային ապահովութեան խորհուրդին անձնակազմին մաս կը կազմէր։
Խաչիկեան յատկապէս Ասիոյ մէջ ամերիկեան քաղաքականութեան մասնագէտ է և «Ամերիկեան յառաջդիմութեան կեդրոն»ի ու «Ռենտ»ի նման հիմնարկներու մէջ աշխատելու կողքին՝ եղած է նաև Միացեալ Նահանգներու նախագահի Ազգային ապահովութեան խորհրդատուի տեղակալի օգնական (1998-1999) և Դաշնակցային առևտուրի յանձնաժողովի ատենապետի խորհրդատու: Ան իրաւաբանութեան իր վկայականը ստացած է «Սթենֆըրտ» համալսարանէն:
Asbarez.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.