Գեղամ Մանուկյան․ Անանուն աղբյուրը պետք է հետաքրքրի իրավապահներին, որովհետև այն սպառնալիք է ազգային անվտանգությանը
Իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում Ազգային ժողովը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
«Եթե ընդդիմությունը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին և չի մասնակցում ԱԺ լիագումար նիստերին ու հանձնաժողովների նիստերին, և մնացյալ բոլոր գործիքակազմերով իրավիճակի շուրջ անհանգստություն էր արտահայտել, ապա իշխող խմբակցությունը աշխատանքային բոյկոտի է ենթարկում խորհդարանը։ Քաղաքական մեծամասնությունը անգործության է մատնված Ազգային ժողովում։ Երբ ընդդիմությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել, իշխող խմբակցությունը գոնե ձևի համար քննարկում չի ծավալում, սա սնանկություն, ճգնաժամ է խորհրդարանում»,– ասաց պատգամավորը։
Անդրադառնալով Վեհափառի, Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահների հնարավոր հանդիպմանը, Մանուկյանն ասաց՝ ակնկալվում է, որ այդ ձևաչափը կշարունակվի, թեկուզ առանց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի։
«Իր հայտարարությունից հստակ չէր՝ եթե հանդիպում լինի, ինքը կմասնակցի՞, թե՝ ոչ»,– ասաց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել էր, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, իսկ Մայր Աթոռից էլ հայտարարեցին, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կշարունակի ջանքերը, որ Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները կրկին հանդիպեն։ Մայր Աթոռից տեղեկացրել են, որ Վեհափառը առանձին քննարկումներ կսկսի նախագահների հետ, որ հստակեցնի նրանց միասնական հանդիպման շարունակության հարցը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ով ներկայացված Ադրբեջանի պահանջներին, Գեղամ Մանուկյանն ասաց, թե կասկածների ունի՝ ով է «Հայկական ժամանակում» տպագրված երկու հոդվածների հեղինակը, սակայն, դրանով պետք է զբաղվեն իրավապահները։
«Այդ անանուն աղբյուրը պետք է առաջին հերթին հետաքրքրի իրավապահներին, որովհետև սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, որովհետև Հայաստանում տարածվում է ադրբեջանական տեղեկություններ, թեզեր, հանրությանը մղում են վախի, անորոշության զգացում են առաջացնում, հետևաբար իրավապահները պետք է բացահայտեն, թե ով է անանուն աղբյուրը, որովհետև դա թշնամական դիվերսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,– հավելեց Մանուկյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.