ԲԴԽ-ն մերժել է դատավոր Հարությունյանի քրեական հետապնդում իրականացնելու թույլտվության դատախազի միջնորդությունը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ-ն մերժել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվոոթյուն ստանալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվության հարցով դատախազը դիմել է ԲԴԽ՝ կապված հայտարարգրերում հայտնաբերված առերևույթ կեղծ տվյալների հետ։ Մասնավորապես, դատավորի հայտարարագրում նշված է, որ ինքը որպես փոխառություն տվել է գումար, սակայն հետագայում պարզվել է, որ իրականում նման բան չի եղել, ինչը դիտարկվել է որպես հայտարագրերում կեղծ տվյալի ներառում։
ԲԴԽ-ն մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դատավորի գործողությունները չեն վերաբերում նրա՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը և, ըստ այդմ, հարցը ԲԴԽ քննարկման տիրույթում չէ։ Այլ խոսքով՝ տվյալ դեպքում դատավորի նկատմամբ հետապնդում հարուցելու համար ԲԴԽ համաձայնությունը պետք չէ։
Հիշեցնենք, որ Անի Հարությունյանը վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013թ։
Ի դեպ, դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.