Последние новости

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ. Արևմուտքը կանգնած չէ Իրանում ընթացող անկարգությունների հետևում

Սեպտեմբերից Իրանում շարունակվող անկարգությունների հետևում կանգնած չեն արևմտյան երկրները, բայց մենք կոչ ենք անում Թեհրանին լսել փողոցում գտնվող ժողովրդի ձայնը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը The Daily Telegraph-ում հրապարակված հեղինակային հոդվածում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին։

«Այն, ինչ Իրանի իշխանությունները տեսնում են, դա ինչ-որ դավադրություն չէ, ընդհակառակը, նրանք ականատես են եղել, թե ինչպես է իրանցի ժողովուրդն ասում՝ բավական է: Փոփոխության ցանկության հիմնական շարժիչ ուժը Արևմուտքի ազդեցությունը չէ, այն աճում է ներքին միջավայրում: Մենք Միացյալ Թագավորությունում չենք ձգտում թելադրել, թե ով պետք է ղեկավարի Իրանը, բայց մենք պաշտպանում ենք որոշակի արժեքներ: Մենք հավատում ենք, որ խոսքի ազատությունը մարդու հիմնական իրավունքն է»-գրում է Քլեվերլին:

Քլեվերլին մեղադրել է Իրանի ղեկավարությանը ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ և ասել, որ ապացույցներ կան ամբոխը ցրելու համար մարտական զենքի կիրառման մասին։ Նախարարի խոսքով՝ Թեհրանը փորձում է արդարացնել սեփական սխալ հաշվարկները՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մեջ մեղադրելով արտաքին ուժերին։ Սակայն, ըստ նրա, Թեհրանը դեռ ընտրություն ունի և՝ իր քաղաքականությունը վերանայելու հնարավորություն։

«Մնալով ներկայիս սեփական ընթացքի մեջ, Իրանը աստիճանաբար կվերածվի ավելի աղքատ, ավելի մեկուսացված և նվազ անվտանգ երկրի: Այնուամենայնիվ, միջազգային հանրության անդամների շրջապատում տեղ է մնում պատասխանատու Իրանի համար: Հանուն սեփական ժողովրդի խաղաղության, անվտանգության և աշխարհում ապագայի՝ Իրանի առաջնորդները պետք է ճիշտ որոշում կայացնեն, և ես անկեղծորեն հուսով եմ, որ նրանք այնկանեն»,-հայտարարել է ԱԳՆ-ի ղեկավարը:

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ