Последние новости

Ուզում ենք` «Բրյուսովի» հասցեն մնա անփոփոխ․ ուսանողները ԿԳՄՍՆ-ի մոտ են

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում, այս անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտ։

Ուսանողների պահանջն անփոփոխ է՝ դեմ են «Բրյուսովի», Մանկավարժականի և Ֆիզկուլտինստիտուտի հնարավոր միավորմանը։

«Այստեղ ենք մեր պահանջով և պնդումներով։ Ուզում ենք հասկանալ՝ ինչպե՞ս է ազդելու այս որոշումը կրթության որակի բարելավման վրա, բուհի հետագա վայրը ո՞րն է լինելու, որտե՞ղ ենք սովորելու, ո՞նց է լինելու միացումը։ Շատ հարցեր կան, որոնց պատասխանները ստանալու համար եկել ենք այստեղ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԲՊՀ-ի երրորդ կուրսի ուսանող Սահակ Ալոյանը։

Ուսանողը նշում է, որ իրենք հաստատակամ են և մնալու են ԿԳՄՍ-ի մոտ այնքան, մինչև նախարարությունից իրենց հարցերին չպատասխանեն։

«Ուզում ենք «Բրյուսովի» հասցեն մնա անփոփոխ՝ Թումանյան 42-ը, ուսանողությունն էլ անցնի իր բնականոն կյանքին»,- նշեց նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ