Զատուլինը Փաշինյանի համար անհասկանալի մա՞րդ է
Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդ որում, ըստ Փաշինյանի, նման հայտարարություններ են հնչում ոչ միայն ադրբեջանական կողմից։
«Ռուսաստանում էլ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրված փաստաթղթերի, ի հեճուկս ՌԴ արտաքին գործերի նախարարության, փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների»,–ասաց Փաշինյանը։
Այսինքն, ըստ վարչապետի, շատ հարցեր կան, որոնց շուրջ ակտիվ և էական քննարկում պետք է տեղի ունենա Սոչիում հոկտեմբերի 31-ին նախատեսված եռակողմ ու ՌԴ նախագահի հետ նախատեսված երկկողմ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում ՊՏ Պետգումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը», - ասել էր Զատուլինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին Զատուլինն էլեկտրոնային փոստին նամակ էր ստացել այն մասին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Նամակում ասվում է, որ վերջին շրջանում պատգամավորի հանրային ելույթները վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Զատուլինը պետք է Հայաստան ժամաներ` մասնակցելու իր հիմնադրած Լազարյան ակումբի` հոկտեմբերի 28-ին կայանալիք նիստին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.