Մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա
2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխաների նպաստի չափը կբարձրանա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյան տեղեկացրեց, որ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն նպաստի չափը կդառնա 31 հազար 600:
«Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ու մայրը չի աշխատում, ապա պետությունը վճարում է ամսական 31 հազար 600 դրամ: Նույնքան կստանա նաև աշխատող մայրն, ով գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»,-ասաց Անահիտ Գալստյանը:
Ընդ որում, եթե այսօր քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները, անհատ ձեռնարկատերերը չեն ստանում երեխայի խնամքի նպաստ, ապա 2023 թվականի հունվարի 1-ից նրանք ևս կստանան 31 հազար 600 դրամ՝ անկախ այն հանգամանքից, թե որ բնակավայրում են հաշվառված:
Պետությունը որդեգրում է այնպիսի քաղաքականություն, որ խրախուսվեն երեխայի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձող մայրերը: Մասնավորապես, եթե խնամքի արձակուրդում գտնվող մայրը վերադառնում է աշխատանքի, ապա կստանա 37 հազար 500 դրամ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.