Последние новости

Կենտրոնական բանկը կառավարության հետ համաձայն չէ. տնտեսական աճն ավելի ցածր կլինի

2023թ–ին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշի վերաբերյալ ՀՀ ԿԲ–ն իր տեսակետն ունի, որը տարբերվում է ՀՀ կառավարության տեսակետից։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2023թ–ի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մեր կանխատեսումների համաձայն` մյուս տարվա համար տնտեսական աճի ցուցանիշը կլինի մի փոքր ավելի ցածր, քան կառավարության կանխատեսած 7 տոկոսն է։ Մենք ակնկալում ենք, որ աճը կլինի 4.5 տոկոսի շրջանակներում, որովհետև այս տարվա աճն է բավական բարձր եղել։ Այնտեղ կոմպենսացիոն մեխանիզմներ որոշակիորեն կաշխատեն»,– ասաց Գալստյանը։

2022թ–ի տնտեսական աճի վերաբերյալ ևս ԿԲ–ի ու կառավարության կանխատեսումները տարբերվում են. Եթե կառավարությունն այս տարվա վերջին 11–տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, ապա ԿԲ–ն` 12.9 տոկոս։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ