Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Նիկոլ Փաշինյանն այսօր գործնականում քննադատում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը այն առումով, որ քննադատում էր Ադրբեջանին ցեղասպանության փորձ անելու համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հանդես եկավ հայտարարությամբ: Մասնավորապես նա դատապարտեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը և ասաց, որ Ալիևը պատրաստվում է ԼՂ հայության ցեղասպանության:
«Նիկոլ Փաշինյանը ինքն էր բոլոր նախադրյալները ստեղծում այդ ամենի համար՝ հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ: Իր վարած քաղաքականությունը դա էր հուշում: Աստանայում Ալիևը հայտարարեց, որ բոլոր կողմերը ընդունել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին և ինքը ղարաբաղցիների հետ կարող է հարաբերվել իր երկրի ներքին օրենսդրության շրջանակներում: Այս ամենը փաստացի բերել է նրան, որ հիմա Ալիևը նոր նշաձող է սահմանում իր պահանջների համար և ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնում, սա հետևանք է Փաշինյանի վարած քաղաքականության, որ ինքը որդեգրել էր 2020-ի նոյեմբերի 9-ից հետո: Զիջողական, այսպես կոչված խաղաղասիրական քաղաքականությունը հանգեցրել էր նրան, որ Ալիևը նորանոր պահանջներ է առաջ քաշում: Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ Ադրբեջանի կազմում հայտնվելով Ղարաբաղը լավագույն դեպքում կարող է հայաթափվել, վատագույն դեպքում՝ ցեղասպանվել: Դա նշանակում է ընդունել սեփական քաղաքականության ֆիասկոն, ընդունել, որ այսպես ասած իր խաղաղության օրակարգը պատերազմի և ցեղասպանության օրակարգ էր:
Հիմա Նիկոլ Փաշինյանը արձանագրում է, որ բանակցությունները մտցրել է փակուղի՝ դարով իսկ ճանապարհ բացելով նոր ագրեսիայի համար: Սա այն պայմաններում, երբ բանակը բարձիթողի վիճակում է, վերազինումը ձախողվել է, որովհետև նման խնդիր դրված չի եղել:
Փաշինյանի հույսը միջազգային ուժերն են, հույս ունի, որ նրանց ապավինելով կարող է կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.