Ի՞նչ է ենթադրում Հայաստան-Ադրբեջան շրջանակային փաստաթուղթը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ շրջանակային համաձայնագիրը այն սկզբունքների հավաքածուն է, որոնց վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Այն ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, որով 2 երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը Ալմա–Աթայի անձանագրության և հռչակագրի հիման վրա: Պրահայում դրա շուրջ հաջողվեց հասնել ինչ-որ համաձայնության՝ շարունակել բանակցություններն այդ սկզբունքի հենքի վրա: Փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա Աթայի փաստաթղթերի և այն փաստաթղթերի վրա, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են։
Մենք երբեք տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը չենք կապել Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ: Մենք այդ խնդիրը երբեք չենք դիտարկել որպես տարածքային պահանջատիրության հարց: Խոսքը վերաբերում էր նույն ձևով մարդու իրավունքների, անվտանգության, ապրելու իրավունքին և այլն: Մենք նախկինում մենք ունեինք միայն ԼՂ հիմնահարց, հիմա ունենք Հայսատանի տարածքային ամբողջականության խնդիրը»,- ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ երկու մոտեցում ունի` դետալացված և շրջանակային համաձայնագրի մոդել։
Շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցումն այն է, երբ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։ Փաշինյանը նշեց` փորձը ցույց է տալիս, որ հարցերը շատ դետալացված լուծելու պարագայում կարող են դժվարություններ ի հայտ գալ։ Այս է պատճառը, որ ՀՀ–ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել, և սա ընդունված պրակտիկա է։ Հայաստանը նույնպես պետք է աշխատի գնալ այս ճանապարհով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.