Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դատապարտել են Սիրիայում Իսրայելի ռազմական հարձակումները
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան դատապարտել են Սիրիայում Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները։ Այս մասին ասվում է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 19-րդ միջազգային հանդիպման արդյունքներով երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները Իսրայելի գործողություններն անվանել են միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի, Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Բացի այդ, իսրայելական բանակի գրոհները համարել են ապակայունացնող և տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնող։
Նոյեմբերի 19-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ։
Ավելի ուշ Իրանում հայտարարել են, որ Սիրիայում իսրայելական գործակալների կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ, գնդապետ Դաուդ Ջաֆարին:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.