Հնդկաստանը հաջող փորձարկել է միջուկային լիցք կրող «Ագնի-3» հրթիռը
Հնդկաստանն իրականացրել է «Ագնի-3» բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, որը կարող է միջուկային լիցք կրել։ Այս մասին, հղում կատարելով հանրապետության պաշտպանության նախարարությանը, հինգշաբթի տեղեկացրել է The Indian Express թերթը։
Հրթիռն արձակվել է Աբդուլ Քալամ կղզու թռիչքադաշտից, որը գտնվում է հնդկական Օդիշա նահանգի արևելքում, Բենգալյան ծոցում։ «Հնդկաստանն իրականացրել է միջին հեռահարության «Ագնի-3» բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակում։ Փորձարկումը կանոնավոր ուսումնական արձակումների մի մասն է, որոնք իրականացնում է ռազմավարական ուժերի հրամանատարությունը»,- պարբերականը մեջբերել է ռազմական գերատեսչության հայտարարությունը։ Փորձարկման ընթացքում հաստատվել են համակարգի բոլոր աշխատող բնութագրերը։
«Ագնի-3»-ն ունի 3,5 հազար կիլոմետր արձակման հեռահարություն։ 17 մետր երկարությամբ հրթիռը, որի տրամագիծը 2 մետր է, իսկ մեկնարկային քաշը՝ 50 տոննա, արդեն առկա է Հնդկաստանի սպառազինությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.