«Մանկական Եվրատեսիլ-2022»-ի բեմում կերգեն նաև Ռոզա Լինն ու Մալենան
Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ժամանակ մասնակիցներից բացի կերգեն նաև «Եվրատեսիլ-2022» մրցույթում ՀՀ ներկայացուցիչ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող, Հայաստանի պատվիրակ Մալենան։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «Snap»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «Snap» երգը` հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով»,– ասված է հաղորդագրությունում:
«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ «Can’t feel anything», որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է:
Այսօր տեղի է ունեցել նաև «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացված աշխատանքները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը Հայաստանում լավագույնս անցկացնելու համար:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին վառելու են գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի է ունենալու նաև տոնական միջոցառում և հրավառություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.