Ադրբեջանի պատգամավորը «Լաչինի միջանցքում ադրբեջանական դիրք տեղադրելու մասին» գաղափար է հնչեցրել
Ադրբեջանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին «Լաչինի միջանցքում ադրբեջանական դիրք տեղադրելու մասին» գաղափար է հնչեցրել։
Ելույթ ունենալով միլի մեջլիսի նիստին՝ խորհրդարանականը Ռուսաստանին մեղադրել է հակաադրբեջանական քաղաքականություն վարելու մեջ։
«Մի կողմից Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը, մյուս կողմից Լավրովի հայտարարություններն Ադրբեջանի դեմ են։ Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը լիազորված չէ ինքնուրույն գործել։ Իրականում սրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր»,- ասել է Աղամալին։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է Լաչինի միջանցքում ստեղծի իր վերահսկողական դիրքը։
Նշենք, որ հայտարարությունը լիովին սպասելի էր։ Ադրբեջանն արդեն երկար ժամանակ հանդես է գալիս ամենատարբեր անհիմն նախատինքներով ու մեղադրանքներով, որոնք նպատակ ունեն «հիմքեր» ստեղծելու Լաչինի միջանցքի նկատմամբ ոտնձգությունների համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
-
2025-07-19 14:25
Рейсы из Еревана в Капан в последние месяцы заполняются минимум на 90%. Об этом директор компании, управляющей Капанским аэропортом, Карен Варданян заявил журналистам.
-
2025-07-19 14:20
МИД Армении отреагировал на внесенный в парламент Турции законопроект о переименовании армяно-турецкого пограничного контрольно-пропускного пункта в честь Мехмета Талаата-паши, одного из организаторов Геноцида армян.
-
2025-07-19 14:17
Иран может выйти из договора о нераспространении ядерного оружия (ДНЯО) и начать обогащать уран выше уровня 60% в случае продолжения санкционного давления на ИРИ. Об этом заявил представитель комиссии по национальной безопасности и внешней политике парламента Ирана Эбрахим Резаи.