«Փաստ». ՎՈԼԿՈՎԸ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Է՝ ԳՏՆՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը տևական ժամանակ է՝ գտնվում է ադրբեջանական կողմի տեղեկատվական թիրախում։ Արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան լծված է Վոլկովի անձի նկատմամբ տոտալ գրոհներին. այստեղ անում են հնարավոր ամեն ինչ վարկաբեկելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ինչպես նաև հասնելու խաղաղապահների հրամանատարի փոփոխության։
Թերթի տեղեկություններով, իրենց նպատակներն իրականացնելու համար ադրբեջանցիները, իրենց սովորույթի համաձայն, փորձում են նաև Մոսկվայում տարբերակներ փնտրել ու «մուտիտներ» անել. որպես «հիմնավորում»՝ նրանք պնդում են, թե իբր Վոլկովը հայանպաստ դիրքորոշում ունի, չի համապատասխանում խաղաղապահների չափանիշներին և չի պահպանում տոլերանտություն և հավասարություն կողմերի միջև։ Ամենաթեթև ուսումնասիրությունից անգամ պարզ է դառնում, որ ադրբեջանական բազմաթիվ կայքեր ու տելեգրամ-ալիքներ, միմյանց հերթ չտալով, ռեպորտաժներ են պատրաստում, որտեղ Վոլկովին փորձում են ներկայացնել որպես հայերի շահերը սպասարկող աձնավորություն։
Հավելենք նաև, որ այս շրջանում գեներալին ուղղված տարբեր տիպի ֆեյք տեղեկություններ ու տեսանյութեր են հրապարակում և փորձում արհեստական ֆոն ստեղծել նրա անձի շուրջ»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.